Ներքին 4 տարի առաջ - 16:05 29-04-2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29- ին ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ երեկ ստորագրված համագործակցության համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի առողջապահական համակարգի զարգացմանը բոլոր ուղղություններով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի դեմ պայքարի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված բազմաբնույթ օգնությանը:

Երկուստեք կարևորվել է առողջապահական համակարգի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչումը: Արձանագրվել է նաեւ առողջապահության տարբեր ոլորտների մատչելիության եւ որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված ջանքերի կարեւորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի