87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 4 տարի առաջ - 12:10 29-04-2022

Երեկ ես նստած էի դագաղի կողքին՝ մեջը՝ կյանքիս սերը ու երեխաս․ Սոնայի ամուսնու գրառումը

Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան ողբերգական դեպքից հետո նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, հերթական գրառումն է արել սիրելիի մասին:

Ծավալուն հրապարակման մեջ նա պատմել է Սոնայի, նրա կյանքի, հետաքրքրությունների, բնավորության, ինչպես նաև անձնականի, այդ թվում՝ իրենց առաջին հանդիպման ու սիրո պատմության մասին:

«Երեկ հոգեհանգստի արարողությունն էր։ Մեկ շաբաթ առաջ ես չգիտեի, թե դա ինչ է: Երեկ ես նստած էի դագաղի կողքին՝ մեջը՝ կյանքիս սերը ու երեխաս։ Նա չափազանց կենտրոնացած էր ուրիշների վրա, ուստի ես պետք է պատմեմ նրա պատմությունը, գոնե մի փոքր մասը:

Մի աղջիկ կար, որին ոչ ոք չէր ճանաչում։ Ոմանք տեսել են նրան, իսկ ոմանք խոսել են նրա հետ: Ոմանք նրա ընկերներն էին, իսկ ոմանք՝ հարազատները, բայց նա շատ ավելին էր, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել: Նրա անունը Սոնա էր։ Նա մի պատմություն ուներ. սիրով ու ցավով լի կարճ, ողբերգական պատմություն», - գրել է ամուսինը:

Տղամարդը պատմել է կնոջ ընտանիքի մասին՝ ընդգծելով, որ Սոնան նվիրված դուստր էր, քույր և թոռնիկ, և որ նրա համար առանձնահատուկ նշանակություն ուներ տատիկը, որի հետ Սոնան այնքան շատ էր սիրում ժամանակ անցկացնել:

Գրառումից պարզ է դառնում, որ Սոնան ստացել է շատ լավ կրթություն, աշխատանքային լուրջ առաջընթաց է ունեցել Եվրոպայում, եղել է ակտիվ, նվիրված ու գնահատված աշխատող:

Նա նշել է, որ Սոնան աշխատանքի բերումով ընկերներ է ձեռք բերել ամոբղջ աշխարհում և այս ամռանը նրանք պետք է գային երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ:

«Բոլորը պետք է գային ծննդաբերության, ոչ թե թաղման համար»,-գրել է Վարդանյանը:
Խոսելով Սոնայի հետ առաջին հանդիպման մասին՝ տղամարդը վերհիշել է, որ դա տեղի է ունեցել գիտության, տեխնոլոգիայի և լրագրության թեմաներով միջոցառման ժամանակ:

«Ես նայեցի նրան մեկ, երկու անգամ, հետո նա մոտեցավ ինձ... սկսվեց պանելային քննարկումը։ Ես բեմում եմ, նա ամբոխի մեջ է։ Ես լռում եմ, նայում եմ նրան։ Երբ միջոցառումն ավարտվում է, նա մեզանից մի քանիսին հրավիրում է ընթրիքի...»,-գրել է Վարդանյանը:

«Մենք միասին էինք ընդամենը 8 երջանիկ ամիս... Դա շատ քիչ է: Մեր աղջիկը 7 ամսական էր: Նա աշխարհի ամենասպասված և ամենասիրված երեխան էր... Նա եզակի կլիներ: Լավագույնը մեզանից: Նույնքան գեղեցիկ և խելացի, որքան մայրիկը: Սոնան ասաց, որ ես աշխարհի ամենաուժեղ տղամարդն եմ, և մեր աղջիկն ինձ նման կլինի։ Ես ուժեղ էի միայն այն պատճառով, որ նա ինձ հետ էր»,-գրել է տղամարդը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան