Ավելին 4 տարի առաջ - 13:10 29-04-2022

WhatsApp-ը սկսել է վճարել նոր գործառույթից օգտվողներին

WhatsApp-ը սկսել է գումար բաժանել հավելվածի ներսում դրամական փոխանցումների գործառույթն օգտագործելու համար։

Արշավն անցկացվում է Հնդկաստանում։ Վերջերս երկրի իշխանությունները թույլ տվեցին WhatsApp-ին ընդլայնել օգտատերերի թիվը, ովքեր կարող են օգտվել ներքին փոխանցումներից։ Նախկինում գործառույթը հասանելի էր 40 միլիոն հնդիկի, այժմ նրանց թիվը հասել է 100 միլիոնի։

Որպեսզի օգտատերերին ստիպեն օգտվել հնարավորություններից, մեսենջերի ադմինիստրացիան որոշել է օգտատերերին 11 ռուփի վճարել՝ հավելվածի ներսում յուրաքանչյուր փոխանցման համար։ Նման վճարումների քանակը սահմանափակ է` յուրաքանչյուր օգտատիրոջ համար ընդամենը երեք անգամ:

«Մենք արշավ ենք իրականացնում WhatsApp-ի ներքին վճարումների ներուժի բացահայտման համար: Այդ նպատակով մենք մեր օգտատերերին խթան ենք առաջարկում գործառույթից օգտվելու համար՝ փոքր cashback-ի տեսքով»,- հայտարարել են ընկերությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում