Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:17 27-04-2022

Ինչպես հղի կնոջը, այնպես էլ տիկին Սուսաննային էին փորձում սպանել, բայց կանխեցինք․ Սոնա Աղեկյան

Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Ոչ այլասերմանը», «Նիկո՛լ, հեռացի՛ր» գրություններով պաստառներ։ Մինչ ակցիայի մասնակիցները քայլում էին դեպի Կառավարության շենք, ոստիկանները կանգնեցրին նրանց, հարցրին՝ ուր են գնում, ապա հայտնեցին՝ Կառավարության շենքը հատուկ պահպանվող տարածք է՝ կոչ անելով շրջանցել այն: Ակցիայի մասնակիցներից մեկի և ոստիկանի միջեւ վեճ ծավալվեց։ Քիչ անց ոստիկանները բերման ենթարկեցին մասնակիցներից մի քանիսին, իսկ մյուսներին էլ հրելով հեռացրին Կառավարության շենքից:

Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարներից մեկը բռնի ուժով փորձեց ճեղքել ոստիկանական պատը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում եղավ, որից հետո բռնի ուժով բերման ենթարկեցին մի քանի ցուցարարների։ Ցուցարարների մեջ էր նաև տարեց կին, ում ոտքը ծեծկռտուքի ընթացքում ոստիկանական ուժի կիրառման պատճառով վնասվեց։ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը հիշեցրեց այն իրավապաշտպաններին, ովքեր ցանկացած աննշան առիթով բարձրաձայնում են խնդիրներ, սակայն նման բռնի ուժի կիրառման դեպքում լռում են։

«Ո՞ւր են Նինա Կարապետյանցը, Արթուր Սաքունցը... նրանք հիմա ձայն չեն հանում։ Տեսե՛ք՝ ինչպես են վնասել տիկին Սուսաննայի ոտքը։ Երեկ հղի կնոջը սպանեցին, այսօր էլ ուզում էին տիկին Սուսաննային սպանել, բայց կանխեցինք»։


Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր