Ներքին 4 տարի առաջ - 21:54 26-04-2022

Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հատուկ նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից շնորհավորել է նրա վերընտրությունը որպես Ֆրանսիայի Հանրապետության նախագահ: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Խօսելով ներկայ ժամանակներու տագնապներու մասին՝ Նորին Ս. Օծութիւնը յիշեցուց, թէ «Ֆրանսան ճշդորոշիչ դեր ունի ներկայ աշխարհաքաղաքական պայմաններուն մէջ», աւելցնելով՝ թէ «Ֆրանսան իբրեւ խորհրդանիշ արդարութեան, բազմազանութեան եւ մարդկային իրաւանց, կոչուած է իր դերը վերաշեշտել, յատկապէս Եւրոպայի, Միջին Արեւելքի եւ Կովկասի մէջ ի խնդիր մարդկային իրաւանց եւ արժանապատուութեան պաշտպանութեան»:

Ապա, գնահատելով նախագահ Մաքրոնի զօրակցութիւնը հայ ժողովուրդին եւ Հայ դատին՝ կոչ ուղղեց, որ «Ֆրանսան շարունակէ իր զօրակցութիւնը ի խնդիր Արցախի անկախութեան եւ Հայաստանի գերիշխանութեան ու հողային ամբողջականութեան պաշտպանութեան»:

Ֆրանսայի դերը Լիբանանի համար կենսական նկատելով՝ Նորին Ս. Օծութիւնը յոյս յայտնեց, որ «Լիբանանը շարունակէ մնալ նախագահին կարեւոր առաջնահերթութիւններէն մէկը, յատկապէս Լիբանանի պատմութեան ներկայ ճակատագրական շրջանին»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից