Արտաքին 4 տարի առաջ - 21:40 24-04-2022

Թուրքիայի իշխող կուսակցության մամուլի խոսնակը դժգոհել է Բայդենի ուղերձից

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Тwitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նա պատմաիրավական տեսանկյունից հիմնազուրկ է համարել Սպիտակ տան ղեկավարի ուղերձը և նշել, որ հայկական լոբբիի թեզերի հիման վրա է այդ հայտարարությունը արվում։
«Բայդենի հայտարարության նպատակն է հաճոյանալ ցեղասպանության զրպարտությունը լոբբինգի վերածածներին։
Թուրքիան կողմ է արդարացի մոտեցում ձևավորելուն։ Մեր նախագահը համապատասխան մոտեցում է ցուցաբերել 1915թ. դեպքերը՝ առանց նեղ քաղաքական մոտեցումների թեմա դարձնելու գիտականորեն ուսումնասիրելու համար»,- գրել է Չելիքը։
Այս ինքնավստահ մոտեցումների նկատմամբ հայկական լոբբիի թեզերի վրա հիմնված հայտարարության մեջ չկա բարի կամք»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է