Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:52 24-04-2022

Արևմուտքը պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է. Սերժ Թանկյան

Գրեմմի մրցանակակիր System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանին զայրացրել է Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի պահվածքը, որը Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջող ցուցարարներին պատասխանել է թուրքական ազգայնական «գորշ գայլերի» խորհրդանշական մատների նշանով։

Թանկյանն իր էջում հրապարակել է կատարվածի տեսանյութը՝ գրելով. «Եվ սա՞ է այն մարդը, որը գլխավորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։ Մենք գիտենք, որ նրանք միայն ձևացնում են Արևմուտքի համար, որն էլ իր հերթին պետք է հասկանա, որ Թուրքիայում ռեժիմի փոփոխության ժամանակն է, եթե այդ երկիրը մնալու է ՆԱՏՕ-ի կազմում»։

Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, սկսել էին վանկարկել. «Մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր