Արտաքին 4 տարի առաջ - 17:18 20-04-2022

Ինչպես Պուտինը որոշեց ներխուժել Ուկրաինա՝ ըստ Bloomberg-ի

Ռուսական բարձրաստիճան ավելի ու ավելի շատ պաշտոնյաներ են հանգում այն մտքին, որ Ուկրաինայում պատերազմի շարունակությունը Ռուսաստանին տարիներով կդատապարտի մեկուսացման, ինչի հետևանքով կաթվածահար կլինի նրա տնտեսությունը, իսկ անվտանգությունը կհայտնվի սպառնալիքի տակ, պնդում է Bloomberg գործակալությունը։

Գործակալության զրուցակիցները, սակայն, հնարավոր չեն համարում, որ Վլադիմիր Պուտինը կփոխի ուղղությունը։ Նրանց խոսքով, Ռուսաստանի նախագահը ավելի ու ավելի է հենվում զիջումների դեմ հանդես եկող խորհրդականների նեղացող շրջանակի վրա և մերժում է իրեն պատերազմի հետևանքների մասին նախազգուշացնելու փորձերը:

Bloomberg-ի երկու աղբյուրներ պնդում են, որ Ուկրաինա ներխուժելու որոշումը կայացրել է Պուտինը մի քանի «գիշատիչների» հետ միասին, որոնց թվում են՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Ներխուժման մեկնարկից հետո մի քանի շաբաթների ընթացքում Պուտինի խորհրդականների և շփումների շրջանակը ավելի շատ է նեղացել կոշտ գծի կողմնակիցների սահմանափակ խմբի համեմատ, որոնց հետ նա պարբերաբար խորհրդակցում էր նախկինում, գրում է պարբերականը:

Ուկրաինայի վրա հարձակումից գրեթե ութ շաբաթ անց ռազմական զոհերն ավելանում են, իսկ Ռուսաստանը բախվել է աննախադեպ միջազգային մեկուսացման: «Կրեմլի բարձրաստիճան ոչ մեծ թվով աղբյուրները, որոնց թիվը, սակայն, գնալով աճում է, լռելյայն կասկածում են պատերազմ սկսելու նրա որոշման իրավացիությանը»,- գրում է գործակալությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը