Խոսք 4 տարի առաջ - 21:44 19-04-2022

Այսուհետ զենք կարող են կրել 21 տարեկանից. անհասկանալի փոփոխություններ զենքի մասին օրենքում․ Հակոբ Ճաղարյան

Ներկայացվող նախագծում փոփոխությունները տեսանելի են առաջին հայացքից, բայց խորքային փոփոխություններ չկան։ Մեր մոտ զենքի մասին օրենքը բավական կատարյալ օրենք է, որը կենդանի օրգանիզմի նման անընդհատ փոփոխվել է։ Չի կարելի ասել, որ նախկինները ոչինչ չեն արել, դա արդարացի չի լինի։ Այս մային oragir.news-ի հետ զրույցում ասաց վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծին։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի իշխանական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի և Արմենի Խաչատրյանի կողմից շրջանառության է դրվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը, որով սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան:

Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։

Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:

Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:

Հստակեցվում են զենքի տեսակները:

Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:

Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։

Զենքի Հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Իսկ մեր այն հարցին, թե նախագծով օրենքի, որ կետերում է վարչապետի նախկին խորհրդականի գնահատմամբ դրական փոփոխություններ մտցվել, Ճաղարյանն ասաց․ «Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը, իմ գնահատմամբ՝ սա դրական է, քանի որ նախկինում 5 տարվա պահանջը հիմնավորված չէր»։

Իսկ չհիմնավորված փոփոխությունների մեջ Ճաղարյանը նշեց․ «Ավելացվել են պարտադիր դասընթացներ։ Իմ կարծիքով՝ այս կետը ավելորդ է, քանի որ դասական իրավիճակում մարդը սահմանին ծառայում, վերադառնում է, նա գերազանց տիրապետում է զենքին, բայց 20 տարեկան է, բայց նա հենց առաջինն է, որ գերազանց տիրապետում է զենքին և կարող է զենք վերցնել։ Նրանք վերցրել են աշխարհի փորձը և կիրառում են մեր երկրում։ Շատ պետություններում 21 տարեկանից է թույլտվությունը, բայց շատ պետություններում հասունությունն էլ է 21-ից։ Պետք չի մատնանշել այլ պետությունների և դա սարքել մատի փաթաթան, դա իմ համար հիմնավորում չի։ Ես վստահ չեմ, որ բոլոր զենք ունեցողները կամ զենք ունենալ ցանկացողները հնարավորություն ունեն դասընթացների հաճախելու, մարդիկ աշխատում են, և հնարավոր է չունենան այդ դասընթացներին հաճախելու հնարավորությունն ու ժամանակը։ Այս նոր նախագծու կան կետեր, որոնք ունեն վերանայելու կարիք։ Նոր նախագծով պահանջները խստացվել են, հուսանք վարորդական իրավունք տալու նման չի լինի, երբ օրենքները խիստ են, բայց 1000 հոգի ունի վարորդական իրավունք և ավտո քշել չգիտեն»,- ասաց Ճաղարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում