Ներքին 4 տարի առաջ - 20:46 19-04-2022

ԱՀ Ճարտար գյուղի շրջանում խաղաղապահները վնասազերծել են հրետանային դիրք

Ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացված ինժեներական աշխատանքների ընթացքում այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք: Այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ:

Ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու նպատակով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում