Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 18-04-2022

Փարիզն ուսումնասիրում է Լը Պենին խարդախության մեջ մեղադրող ԵՄ զեկույցը

Ֆրանսիական դատախազությունն ուսումնասիրում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գործակալության (OLAF) զեկույցը, որում նախագահի ծայրահեղ աջ թեկնածու Մարին Լը Պենը և նրա կուսակցության անդամները մեղադրվում են «վստահությունը չարաշահելու» և Եվրամիության միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ:
Mediapart հետաքննող կայքը հաղորդել է, որ OLAF-ի զեկույցի համաձայն, Լը Պենը յուրացրել է 140 հազար եվրո, իսկ նրա կուսակցության անդամները՝ ընդհանուր առմամբ 617 հազար եվրո։ Նրանք մեղադրվում են ոչ թե անձնական շահ ստանալու, այլ ԵՄ-ից՝ անձնակազմի և կուսակցական միջոցառումների համար միջոցներ պահանջելու մեջ։
Ըստ Le Figaro թերթի, 2010 թվականին Մարին Լը Պենը հինգ հազար եվրո է ծախսել իր կուսակցության 13 անդամների հյուրանոցային համարների վրա, որոնք ժամանել են եվրոպական տարածաշրջաններին նվիրված համաժողովին մասնակցելու համար։ Նրանցից մեկի խոսքով, իրականում իրենք ներկուսակցական հարցեր են քննարկել։ Նա քննիչներին պատմել է, որ Լը Պենը լուսանկարվելու համար կախել է ԵՄ դրոշը, իսկ հետո գործընկերներին ասել է «հանեն այդ անպետքությունը»:
Լը Պենի գրասենյակը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր