Արտաքին 4 տարի առաջ - 11:22 16-04-2022

ԵԱՏՄ-ն Ինդոնեզիայի հետ կնքելու է ազատ առևտրի համաձայնագիր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ապրիլի 15-ին հավանություն է տվել Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգմանը, ինչպես նաև Ինդոնեզիայի հետ այդպիսի փաստաթուղթ կնքելու որոշման նախագծին։ Այս մասին հայտնել են տնտեսական զարգացման նախարարությունից։

Իրանի հետ պայմանագիրը կերկարաձգվի երեք տարով, Ինդոնեզիայի հետ կկնքվի առաջին անգամ։ Բացի դրանից, ԵԱՏՄ-ն ներկայումս դիտարկում է ԱՄԷ-ի հետ նմանատիպ համաձայնագրի նպատակահարմարությունը։

Տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ ԵԱՏՄ-ն շարունակում է աշխատանքը երրորդ երկրների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ։ «Արդեն կնքվել են 62 հուշագիր և հինգ առևտրային համաձայնագիր։ Հենց այս տարրերից է աստիճանաբար ձևավորվում Եվրասիական մեծ գործընկերությունը»,- նշել է փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է