Արտաքին 4 տարի առաջ - 11:03 16-04-2022

Չինաստանն անցկացնում է զորավարժություններ՝ ի պատասխան ԱՄՆ պատվիրակության այցելության Թայվան

Չինաստանը որոշել է համալիր զորավարժություններ անցկացնել Թայվանի շուրջ՝ ի պատասխան ԱՄՆ կոնգրեսականների կղզի այցելության։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

Պեկինը Վաշինգտոնի ներկայացուցիչների այցը կղզի համարում է կանխամտածված սադրանք, որը խաթարում է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները և լարվածություն ստեղծում Թայվանի նեղուցում։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ կոնգրեսականները «ոչ ճիշտ ազդանշաններ» են հղում կղզու ղեկավարությանը, թեև ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր չաջակցել տարածաշրջանի անկախությանը։

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի բոլոր պաշտոնական շփումները կղզու իշխանությունների հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում