Ներքին 4 տարի առաջ - 20:56 15-04-2022

Արցախում գազի սակագինը կբարձրանա

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ապրիլի 15-ին գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, օրակարգի առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲ ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը, սահմանվել են «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները. ամսական մինչև 10 000խ/մ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խ/մ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4 տոկոս:

10 000 խ/մ-ն գերազանցող բնական գազի համար սահմանվել է 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 3.9 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար մետր խորանարդ բնական գազի համար աճը կազմում է 4.4 տոկոս, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000մ/խ բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար մետր խորանարդ. աճը կազմում է 4.7 դրամ 1 խ/մ համար կամ 3.4 տոկոս, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար աճը կազմում է 3.9 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խ/մ բնական գազի համար սահմանված աճը կազմում է 4.4 տոկոս: Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի մայիսի 16-ին:

Երկրորդ հարցով բավարարվել է «Արցախգազ» ՓԲԸ-ի` «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում ամրագրված գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտը:

Երրորդ հարցով հաստատվել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում