Արտաքին 4 տարի առաջ - 19:29 15-04-2022

Խորտակված «Մոսկվա» հածանավի անձնակազմը հասցվել է Սևաստոպոլ

Հրդեհից հետո Սև ծովում խորտակված «Մոսկվա» հրթիռային հածանավի անձնակազմը հասցվել է Սևաստոպոլ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը։

Միաժամանակ, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել, թե քանի մարդ է եղել հածանավում, երբ հրդեհը սկսվել է, և քանի նավաստի է տարհանվել։

Նավի խորտակման մասին հինգշաբթի երեկոյան հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Չորեքշաբթի Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Սևծովյան նավատորմի առաջատար հածանավը բռնկվել է «Նեպտուն» հրթիռների խոցումից հետո։ ՊՆ-ն իր հերթին հայտնել է միայն հրդեհի մասին, որը հանգեցրել է «զինամթերքի պայթյունի»։

Ռուսաստանի պաշտոնական վարկածի համաձայն՝ նրանք փորձել են նավը քարշակել դեպի նավահանգիստ, սակայն վնասվելու պատճառով այն փոթորկոտ պայմաններում կորցրել է կայունությունն ու խորտակվել։

Հրդեհի մասին առաջին հաղորդագրություններում ՊՆ-ն պնդում էր, որ հածանավի անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է։ Հետագայում պարզաբանեցին, որ նավաստիները տեղափոխվել են Սևծովյան նավատորմի այլ նավեր, սակայն այդ հայտարարություններում «ամբողջությամբ» բառը չկար:

Պաշտոնապես գործակալությունը չի հայտնել անձնակազմի փրկված անդամների թիվը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը պնդում էր, որ նավի վրա կարող էր լինել 510 նավաստի։ Լրատվամիջոցները տարբեր տվյալներ են տվել անձնակազմի թվի վերաբերյալ՝ 500-ից մինչև 700 հոգի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը