Արտաքին 4 տարի առաջ - 17:17 15-04-2022

Դիմիտրովգրադի բանտում խոշտանգում են մուսուլման բանտարկյալներին. Gulagu.net

Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադի բանտում մոտ հարյուր բանտարկյալներ հացադուլ են հայտարարել և կտրել են երակներն ու որովայնը՝ ի նշան բողոքի խոշտանգումների և նվաստացումների դեմ այն ​​բանից հետո, երբ բանտի աշխատակիցները ծեծի են ենթարկել ծոմապահ մուսուլման բանտարկյալներին, հիմնականում ծագումով Չեչնիայից և Ինգուշեթիայից: Այս մասին հայտնում է Gulagu.net իրավապաշտպան նախագիծը։

Հայտնի են յոթ տուժածների անունները: Նրանցից մեկը՝ Ռասանբեկ Բեկմուրզաևը, ստացած վնասվածքներից հետո ուղեկցորդ պահակի ուղեկցությամբ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց՝ շտապ բուժօգնության ցուցաբերման համար։

Ծեծի ժամանակ այլ բանտարկյալներ՝ ոչ մուսուլման, նույնպես կտրել են իրենց երակները՝ ի նշան համերաշխության և հրավիրելու համար հսկող դատախազին ու հասարակական դիտարկում անցկացնող հանձնաժողովին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը