Ներքին 4 տարի առաջ - 16:49 15-04-2022

Ճիշտը, որը հիվանդ է, կմեռնի

ԱԺ-ում վարչապետի զեկույցի քննարկման ընթացքում երևաց, որ մեծամասնության պատկերացումները պետության, անկախության, քաղաքականության և քաղաքական գործչի մասին հեռու են աշխարհում հայտնի պատկերացումներից։ Վարչապետի և նրա թիմակիցների ելույթները լի էին սխալների խոստովանությամբ։ Ոմանք փայլեցին ապաքաղաքական սպեկուլյացիաներով։ Ինչո՞ւ են այդքան սխալներ թույլ տալիս։ Եվ արդյոք սա միայն մե՞կ թիմի խնդիրն է, թե՞ համակարգային բնույթ ունի։

Եթե ասենք, որ սխալականությունը միայն այս թիմին է բնորոշ, նշանակում է՝ կան քաղաքականապես կիրթ-պատրաստված կուսակցություններ-թիմեր, բայց ժողովուրդն ընտրել է սխալական-անպատրաստին։ Եթե ամեն հաջորդ ընտրություններում հաղթի ամենաանպատրաստ թիմը, ապա տարիներ անց ամենասխալական թիմը սխալմամբ՝ ժողովրդի գլուխն էլ կուտի, իրն էլ հետը։

Իսկ եթե ներկա իշխանությունների սխալականությունը համակարգային խնդիր է, նշանակում է՝ ոչ թե միայն այս իշխանությունը, այլ բոլոր թիմերը սխալական-անպատրաստ են և իշխանություն ունենալու դեպքում կանեն սխալներ ու, ի վերջո, ժողովրդի գլուխն էլ կուտեն, իրենցն էլ հետը։

Այս հոռետեսական ենթադրությունների փակուղուց ելքն ակնհայտ է։ Կարևոր է հասկանալ, որ կիրթ-պատրաստված քաղաքական թիմ-իշխանություն ունենալը ազգային-անվտանգային առաջնային խնդիր է, որի լուծման համար պիտի առաջին հերթին առողջանան պատկերացումները անկախության, քաղաքականության և քաղաքական գործչի մասին։ Կուսակցությանն անդամագրվողը պիտի կրթվի ու պատրաստվի գիշեր-ցերեկ, տարիներով, ինչպես բժիշկը կամ զինվորականը։ Քաղաքական գործիչը պաշտոնների պիտի ընտրվի-նշանակվի աստիճանաբար, ոչ թե անկիրթ դատարկախոսին միանգամից բերեն-նստեցնեն պատգամավորի աթոռին։

Սովորական երկրում քաղաքական գործիչները, կուսակցությունները միավորվում են նպատակների, ծրագրերի, քաղաքական քայլերի շուրջը։ Մեր երկրում ներկան նախկինին է ասում՝ «սխալ ես», նախկինը ներկային է ասում՝ «սխալ ես»։ Այս լեզվակռվում այսօր կատարվեց աննախադեպ թռիչք։ ԱԺ փոխնախագահը ԱԺ ամբիոնից կոչ արեց քաղաքական ուժերին՝ «Եկեք միավորվենք մեղավորության շուրջը»։ Եթե մեղավորության շուրջը միավորվողներն ի սրտե զղջան ներկաների և նախկինների գործած բոլոր սխալների-մեղքերի, այդ թվում՝ խորհրդային բռնազավթման տարիներին մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար, եթե մեղավոր-սխալականների խոստովանած սխալները-մեղքերը դառնան կարմիր գծեր քաղաքական գործիչների համար, ապա ներքաղաքական համերաշխություն կձևավորվի, ինչը հնարավորություն կտա լուծել պետության համար կենսական մի շարք հարցեր։ Բայց եթե մեղավորության շուրջը միավորումը վերածվի ներկա-նախկին սխալների-մեղքերի շուրջը լուռ միավորման, ապա տեսանելի ապագայում քաղաքական խոսույթն ու գործունեությունը լրիվ կայլասերվեն, ու ճիշտը, որը հիվանդ է, կմեռնի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ