Արտաքին 4 տարի առաջ - 16:16 15-04-2022

Դառը շոկոլադը նվազեցնում է թրոմբոզի զարգացման ռիսկը

Դառը շոկոլադը պարունակում է հատուկ նյութ, որը նոսրացնում է արյունը, անոթների պատերը դարձնում է պլաստիկ և խոչընդոտում թրոմբի ձևավորմանը, «Դոկտոր Պիտեր» պորտալին հայտնել է բժիշկ-արյունաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ռամիլյա Գոլուբենկոն։

Մուգ շոկոլադ օգտագործելու ազդեցությունը նման է օրգանիզմի վրա կոֆեինի ազդեցությանը։ Օրական մի քանի կտոր անուշեղենը կօգնի անոթներն ավելի առաձգական դարձնել, իսկ արյունը՝ ավելի քիչ խիտ։

«Թրոմբների կանխարգելման համար կարելի է օգտագործել միայն բարձրորակ դառը շոկոլադ՝ կակաոյի հատիկների բարձր պարունակությամբ, բայց ոչ կաթնային շոկոլադ, առավել ևս՝ ոչ տարբեր լցոններով շոկոլադե սալիկներ»,- ընդգծել է բժիշկը։

Տարբեր հավելումներով շոկոլադը վատ է յուրացվում օրգանիզմի կողմից և կարող է առաջացնել խոլեստերինի մակարդակի բարձրացում, ինչը իր հերթին հանգեցնում է աթերոսկլերոզի զարգացման։ Բարձրորակ դառը շոկոլադը օգտակար կլինի նաև հիպերտոնիկ հիվանդների համար՝ այն նվազեցնում է արյան ճնշումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում