Ներքին 4 տարի առաջ - 16:07 15-04-2022

Նախագիծը հերթական մահակն է դառնալու ԶԼՄ-ների գլխին. Սաթիկ Սեյրանյան


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ, քննարկվում է ԶԼՄ-ներում փոփոխություն անելու մասին օրենքի նախագիծը։

«Քանի որ լրագրողական համայնքը հերթական անգամ անտեղյակ է, թե ինչ փոփոխություն է տեղի ունենալու և ինչու, որևէ բան չի քննարկվել լրագրողական համայնքի կամ խմբագիրների հետ, լրագրողներն ուղղակի շատ պատահաբար իմացել են, որ պոստֆակտում նման նախագիծ կա, այսինքն՝ զրկված են եղել առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից։ Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե ի՞նչ գենետիկ ատելություն է դրսևորվում լրագրողների նկատմամբ։ Այս հանդիպմանը հրավիրված են եղել խորհրդարանական բոլոր խմբակցությունները, նաև՝ նախագծի հեղինակները»։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ նախագծի հեղինակներից մեկն իրենց նախկին գործընկերն է, իսկ երկրորդ անձը ներկայացրել է ֆեյք ՊՈԱԿ։

«Առաջին անգամը չէ, որ լրագրողական համայնքը նման խնդրի է բախվում, երբ առանց քննարկումների օրենքի նախագծեր են ընդունվում, առավել ևս՝ հիմա, երբ շատ ծանր ժամանակաշրջան ենք ապրում, իսկ այժմ մենք քննարկում ենք մի նախագիծ, որի հիմքերը կասկածելի են։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ խախտվել է լրագրողների աշխատանքը՝ սկսած տեղաշարժից, մինչև բեյջից զրկելու դեպքեր են եղել, և իրավունքները վերականգնվել են դատարանի միջոցով, որը բավականին լուրջ է։ Սա հերթական մահակն է դառնալու ԶԼՄ-ների գլխին»։

Տեսանյութը՝ Factor-ի։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար