Միտք 4 տարի առաջ - 23:21 14-04-2022

Նիկոլը, Արցախն ու Նոյան տապանը

Արցախը մերժում է մեծն մանիպուլյատոր Նիկոլ Փաշինյանին, ու Արցախի խորհրդարանի տարածած հայտարարությունն էլ հենց այդ մասին է, որ պահանջում են Հայաստանի օրվա իշխանություններին հրաժարվել իրենց աղետալի դիրքորոշումից:

Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյանն իրավացիորեն հայտարարում է, որ Արցախը բեռ չէ Հայաստանի համար, այլ զրահաբաճկոն է: Բայց հայկական տեղանունների փոխարեն Էյվազլի եւ Չայզամի ասողը դա ունակ չէ ընկալելու:

Արցախից կոչ են անում՝ Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե նշաձող է, այլ կարմիր գիծ, այն բարձրացնել և իջեցնել հնարավոր չէ, բայց ՔՊ-ականները, այդ թվում՝ բազմաթիվ կուսակցական տոմսեր ունեցած եւ վերջում ՔՊ-ական դարձած Վիգեն Խաչատրյանն ասում է. «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը, թերեւս, ճիշտ չի եղել»:

Այսքանից հետո այլ բան չի մնում, քան մտածելը, որ եթե անգամ հրաշքով Նիկոլը Նոյան տապան ձեռք բերի, դիցուք Վիվարոյի Վիգենի կամ Խաչատուր Սուքիասյանի փողերով, բոլոր սեռերի ՔՊ-ականներին ինչպե՞ս է տեղավորելու այդ տապանում, որ ջրհեղեղից (իմա՝ ժողովրդի ահագնացած զայրույթից) մի կերպ փրկվի:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին