Ներքին 4 տարի առաջ - 13:05 25-10-2021

Արցախն առաջարկել է ադրբեջանական նկարներ տալ Շուշիում մնացած կտավների դիմաց. Բաքուն լուռ է

Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մնացած կտավների հետ։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

«Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 40 ադրբեջանական կտավ։ 30 տարի ադրբեջանական կողմը չի էլ փորձել հետ վերցնել այդ նկարները։ Սա իրենց լա՞վ է բնորոշում, չէ՞։ Հիմա փոխանցել ենք մեր առաջարկը, բայց դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ ասեմ՝ մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող և չպահպանող ժողովուրդ են», - ասաց նախարարը։

Շուշիի պատկերասրահում մնացել են մի շարք արժեքավոր կտավներ՝ ներառյալ Մարտիրոս Սարյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի գործերը։ Ղարախանյանը նշեց, որ այդ նկարների դիմաց Արցախը Բաքվի հետ «40 ադրբեջանական կտավից բացի, փոխանակելու այլ բան չունի»։

«Դա էլ է խոսում ադրբեջանցիների ունեցածի, ավելի ճիշտ՝ չունեցածի մասին», - ասաց նախարարը։

Բաքվի իշխանություններին Ստեփանակերտի առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի