Արտաքին 4 տարի առաջ - 22:14 14-04-2022

Ռուսաստանը աչքաթող չի անի Լեռնային Ղարաբաղի հարցը. ռուս քաղաքագետ

Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը դժվարանում է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենան Լեռնային Ղարաբաղի շուրջ հետպատերազմական ժամանակաշրջանում ընթացող բանակցությունները, բայց ամեն դեպքում համոզված է, որ Ռուսաստանը աչքաթող չի անի ԼՂ հարցը՝ չնայած ուկրաինական ուղղությամբ իր ծանրաբեռնվածությանը:

Քաղաքագետ Սերգեյ Միխեևը այդպիսի կարծիք հայտնեց «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիա կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակամուրջի շրջանակում՝ ընդգծելով, որ ինքը չի խոսում պաշտոնական Մոսկվայի անունից, այլ ներկայացնում է իր անձնական տեսակետները:

«Պետք չէ մտածել, թե քանի որ հիմա մենք հատուկ գործողություն ենք իրականացնում Ուկրաինայում՝ մնացածի մասին մոռանալու ենք և այլևս դրանց ուշադրություն չենք դարձնելու: Իրականում մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան միայն մի դրվագ է: Այո՛, հիմա նա մեծ ուշադրություն է գրավում, ռեսուրսներ և ուժեր է տանում, բայց այն միայն մի դրվագ է աշխարհաքաղաքական ազդեցության համար մղվող մեծ դասավորության մեջ: Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և բազմաթիվ այլ տարածաշրջաններ մեր ուշադրության կենտրոնում են այս իրավիճակում», - մեկնաբանեց Միխեևը:

Ռուս քաղաքագետը նաև շեշտեց, որ ինքը սրտի մեծ ցավով է հետևել մեկուկես տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմական իրադարձություններին: Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծումը առաջին հերթին կախված է նրանից, թե կկարողանան արդյոք Երևանը և Բաքուն համաձայնության հասնել: Բայց ամեն դեպքում Ռուսաստանը չի պատրաստվում լքել այս գործընթացը:

«Ես կարծում եմ, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հասնել համաձայնության՝ չնայած վերջերս Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին: Օրինակ` ես ոչ մի նոր բան չտեսա Միշելի առաջարկներում: Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում: Բայց թե ինչպիսին կլինի վերջնական կարգավորումը, ինչով կավարտի այս ամենը՝ ես պատրաստ չեմ կանխատեսել, քանի որ դա անշնորհակալ գործ է», - հավելեց Միխեևը:

Արամ Սարգսյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ