Արտաքին 4 տարի առաջ - 12:38 14-04-2022

Ուկրաինայում ձերբակալված Մեդվեչուկի կինը օգնություն է խնդրել Էրդողանից

Ապրիլի 12-ին Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, իր Youtube-յան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ օգնության խնդրանքով դիմում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է ermenihaber-ը։
Իր ամուսնու ձերբակալումը անօրինական համարող տկն Մարչենկոն տեսանյութում մասնավորապես ասում է. «Պարոն նախագահ, դուք խաղաղ երկխոսության կողմնակից եք: Բազմիցս նշել եք, որ իմ երկրի՝ Ուկրաինայի բարեկամն եք։ Ռուսաստանի բարեկամն էլ եք, և ես հավատում եմ դրան:
Թուրքիայում ասում են՝ «նեղ օրերի բարեկամը ճշմարիտ բարեկամ է»... Ես ու ընտանիքս այսպիսի մի մութ շրջան ենք ապրում Վիկտորի հետ: Շատ մտահոգ եմ Վիկտորի կյանքի համար։
Դուք մեծ հեղինակություն ունեք, Ձեզ հարգում և լսում են: Պարոն նախագահ, խնդրում եմ օգտագործել Ձեր ազդեցությունը իմ ամուսնուն՝ Վիկտոր Մեդվեդչուկին փրկելու և ազատ արձակելու համար»։
Հատկանշական է, որ Մարչենկոն տեսանյութում հիջաբ է կրում (մուսուլմանական գլխաշոր), իսկ տեսանյութը ներբեռնված է թուրքերեն ենթագրերով։


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի