Արտաքին 4 տարի առաջ - 10:47 14-04-2022

ՌԴ ՊՆ-ն սպառնացել է հարվածել Կիևի «որոշումների կայացման կենտրոններին», եթե շարունակվեն ՌԴ օբյեկտների դեմ դիվերսիաները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բանակը հարվածներ կհասցնի Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին», այդ թվում՝ Կիևին, եթե ուկրաինական զինված ուժերը շարունակեն դիվերսիոն գործողությունները Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների դեմ դիվերսիաների և դրանք խոցելու փորձեր ենք տեսնում ուկրաինական զորքերի կողմից։ Եթե ​​նման դեպքերը շարունակվեն, ապա Ռուսաստանի Զինված ուժերը հարվածներ կհասցնեն որոշումների կայացման կենտրոններին, այդ թվում՝ Կիևում, որից մինչ այժմ ռուսական բանակը ձեռնպահ էր մնում»,- ասել է Կոնաշենկովը, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Ապրիլի 1-ին Բելգորոդի մարզի իշխանությունները հայտարարել էին «Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի պատճառով» Բելգորոդում գտնվող նավթի պահեստի բռնկման մասին։ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ հարվածներն իրականացրել են ուկրաինական Մի-24 ուղղաթիռները։ Ուկրաինան հերքել էր միջադեպին իր մասնակցությունը:
Ապրիլի 13-ին Կուրսկի մարզում «Ուկրաինայի կողմից» գնդակոծվել է ռուս սահմանապահների ջոկատը, հայտնել է մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը։ Նրա խոսքով, Ռուսաստանի տարածքում զոհեր և ավերածություններ չեն եղել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում