Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:33 14-04-2022

ՔՊ-ում դաժան մրցապայքար է ընթանում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության` մայիսին սպասվելիք ընտրությունները ՔՊ վերնախավին այսօր ավելի շատ են զբաղեցնում, քան Արցախի հարցն ու սահմաններին տիրող իրավիճակը: ՔՊ-ում դաժան մրցապայքար է ընթանում վարչության 15 հոգանոց կազմում հայտնվելու համար: Սա, ըստ էության, սովետական պոլիտբյուրոյի, ՀՀԿ Գործադիր մարմնի նման կարեւոր մարմին է լինելու, քանի դեռ ՔՊ-ն իշխանության է, որտեղ քննարկվելու եւ լուծվելու են շատ կարեւոր հարցեր: Վարչության կազմը ոորշվելու է քվեարկությամբ, որին մասնակցելու են բոլոր կուսակցականները, եւ վարչությունը կազմվելու է ռեյտինգային սկզբունքով:

Ըստ այդմ, արդեն ակնհայտ է, որ 15-ից մոտ 10-ի անունները հայտնի են` նրանք անվիճելի լիդերներ են եւ անպայման տեղ կունենան վարչությունում: Այսինքն, հաջորդ վարչությունում եւս կլինեն Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, Ռոմանոս Պետրոսյանը: Պայքարը գնալու է մնացած 6 տեղի համար, որտեղ երկուսն անպայման պետք է կին լինեն․ հավակնորդներն են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը եւ ակտիվ կին պատգամավորներից մեկնումեկը: Մնացած 4 տեղի համար պայքարելու են Վիլեն Գաբրիելյանը, Գարիկ Սարգսյանը, Հակոբ Սիմիդյանը, Արմեն Փամբուխչյանը, Էդվարդ Աղաջանյանը, Արսեն Թորոսյանը եւ էլի մի քանի հոգի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան