Մամուլ 8 ամիս առաջ - 08:46 30-01-2026

Դաժան մարդու համբավ ունեցող Քոչարյանը սենտիմենտալ էր դարձել․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ «Մեսիջը շատ պարզ է՝ եկեղեցի, Արարատ, մեր խորհրդանիշներից չենք հրաժարվում»։ Ռոբերտ Քոչարյանը երեկ իր ասուլիսում այսպես մեկնաբանեց թիկունքին փակցրած մեծ պաստառը՝ Արարատ լեռան եւ Խոր վիրապի պատկերով: «Մեր տարածաշրջանում, փոքր երկրի համար ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որը պետականությունն ամուր է պահում։ Եթե ուզում ես պետականությունը քանդվի, այդ ինքնությունը թուլացրու։ Սա աքսիոմատիկ մոտեցում է, եւ ես չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձեւավորել Եկեղեցու հետ։

Չի եղել որեւէ տարաձայնություն»,- իր եւ Մայր Աթոռի, Վեհափառի հետ փոխհարաբերություններին անդրադառնալով՝ ասաց նա։ Նկատեցինք, որ սառնասիրտ ու դաժան մարդու համբավ ունեցող Քոչարյանն ակնհայտորեն սենտիմենտալ էր դարձել` Եկեղեցու, ազգային ինքնության հարցերին անդրադառնալիս: Նա չթաքցրեց, որ այս իշխանություններն այնքան արեցին, որ անգամ «իր նման մարդը» ասուլիսի հետնանկար է ընտրել Արարատի, Խոր վիրապի պատկերները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում