Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:05 13-04-2022

ԱՄՆ-ն Կիև կուղարկի ևս 800 միլիոն դոլարի զենք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ տրամադրելու մասին, այսպիսով, ընդհանուր առմամբ, Սպիտակ տունն Ուկրաինային հատկացնում է ավելի քան 2.4 մլրդ դոլարի զենք։

Նոր փաթեթը, ըստ Բայդենի, կներառի «բազմաթիվ բարձր արդյունավետ զենքեր», որոնք նախկինում ևս փոխանցվել են ուկրաինական ուժերին, ինչպես նաև նոր միջոցներ, որոնք անհրաժեշտ են «արևելյան Ուկրաինայում ռուսական լայնածավալ հարձակմանը» նախապատրաստվելու համար։

«Այդ նոր միջոցները ներառում են հրետանային համակարգեր, հրետանային արկեր, զրահափոխադրիչներ։ Ես նաև լրացուցիչ հավանություն եմ տվել ուղղաթիռների տեղափոխմանը»,- ասել է Բայդենը։

Բացի Պենտագոնի զինանոցից զենք փոխանցելուց՝ Միացյալ Նահանգները բանակցում է դաշնակիցների հետ, որպեսզի նրանք ևս Ուկրաինային զգալի ռազմական օգնություն ուղարկեն, հավելել է նախագահը։

Սպիտակ տան հայտարարությունը հաջորդել է երկու երկրների նախագահների հերթական հեռախոսազրույցին, որի ընթացքում նրանք քննարկել են Կիևին լրացուցիչ ռազմական և ֆինանսական օգնության ցուցաբերումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը՝ կապված Ուկրաինայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետ:

Վլադիմիր Զելենսկին Ջո Բայդենին հիշեցրել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն՝ ներառյալ հրետանի, տանկեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և մարտական ​​ինքնաթիռներ՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում