Ներքին 4 տարի առաջ - 11:15 13-04-2022

Քոչարյանը չէր չափազանցում, երբ ասում էր, որ ՀՀ-ն տարածքային ամբողջականության խնդիր ունի. Փաշինյան

Փաշինյանը, ԱԺ-ում ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականը, ասաց, որ իրավիճակի բարդությունն այն է, որ պատմությունը սրանով չի ավարտվում։

«Որպեսզի ժամանակին զիջումների մասին խոսեի, ինքս ինձ դա պետք է համոզեի, որ ընդդիմադիրները չեն համակերպվել մի շարք դրույթների հետ, օրինակ՝ Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական։ Մինչ այժմ Արցախի և ՀՀ մի շարք խորհրդարանական գործընկերներ, խոսելով Արցախի տարածքային ամբողջականության մասին, հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլև յոթ շրջանները։

«Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ 25 տարի ՀՀ բնակչությանն ասել ենք, որ բոլոր զրկանքները, որ կրել ու կրում ենք , ունի մեծ նպատակ, որը Արցախի ազատությունն է։ Բոլոր զրկանքները մենք կրում ենք հզոր բանակ ունենալու համար։ Երբ ծանոթացա բանակցային փաստաթղթերին՝ համոզվեցի, որ Սեժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցում, երբ ասում էր, որ ՀՀ-ն պատրաստ է թողնել յոթ շրջանները, բայց Ադրբեջանն ամեն անգամ առաջ էր քաշում նորանոր պահանջներ։ Քոչարյանը չէր չափազանցում, երբ ասում էր, որ ՀՀ-ն տարածքային ամբողջականության խնդիր ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում