Մամուլ 4 տարի առաջ - 08:29 07-04-2022

Փորձել են «իրենցով անել», բայց չի ստացվել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները, բավականին անհանգիստ են ներքին տուրբուլենտությունից և առաջիկա հնարավոր զարգացումներից և զբաղված են քարոզչական հարթակների «կարծրացմամբ»: Բացի տեղեկատվական դաշտերում նոր «ամրապնդումներից», ինչին կանդրադառնանք առաջիկայում, իշխանությունները նաև այլ ուղիներ են փնտրում: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, անցնող մեկ-երկու ամսվա ընթացքում իշխանության մի շարք առանցքային դեմքեր Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով մի շարք հանդիպումներ են ունեցել տեղեկատվական և քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող փորձագետների, բլոգերների, ինչպես նաև հասարակական գործիչների հետ։ Գաղտնիք չէ, որ ներկայումս այդ սեկտորի որոշ ներկայացուցիչներ գտնվում են ոչ այնքան կայուն ֆինանսական դրության մեջ, և այս հանգամանքից օգտվելով՝ իշխանությունները փորձել են նրանց «իրենցով անել»՝ հասկանալի է՝ բավականին ձեռնտու պայմաններով։ Ընդ որում, առաջարկն այնպիսին է եղել, որ այդ մարդիկ շարունակում են քննադատել իշխանությանը, բայց արդեն որոշ վերապահումներով ու «դոզաներով»։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության այդ փորձն ամբողջովին տապալվել է, քանի որ բոլորը, ում հետ հանդիպել են Փաշինյանի «էմիսարները», մի մարդու նման բացառել են գործող իշխանության հետ որևէ պայմանավորվածության հնարավորությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը