Արտաքին 4 տարի առաջ - 20:43 05-04-2022

Ես երբեք չեմ մոռանա Բուչայում դիակների լուսանկարները. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ երբեք չի մոռանա Բուչայի մահացած բնակիչների նկարները։ Նա հավելել է, որ իրեն ցնցել են Ռուսաստանի կողմից իբր կատարված այլ ռազմական հանցագործությունների ապացույցները։

Գուտերեշը նշել է, որ իր պարտքն է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրել համաշխարհային տնտեսության վրա Ուկրաինայի պատերազմի լուրջ հետևանքների վրա։

Նրա խոսքով, ավելի քան 70 զարգացող երկիր հատկապես խոցելի է սննդամթերքի, էներգիայի և պարարտանյութի գների բարձրացման նկատմամբ. ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է ամեն ինչ անեն մարդկանց պաշտպանելու համար:

«Այժմ պրոտեկցիոնիզմի ժամանակը չէ»,- ասել է Անտոնիո Գուտերեշը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի