Արտաքին 4 տարի առաջ - 20:56 04-04-2022

ԵՄ-ն հետաքննիչներ կուղարկի Ուկրաինա՝ ռազմական հանցագործությունները փաստագրելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինա ուղարկել Եվրոպոլի և Եվրոյուստի (Եվրամիության գործակալությունը, որը զբաղվում է դատական մարմինների հետ) քննիչների համատեղ աշխատանքային խմբեր ՝ ռազմական հանցագործությունները փաստագրելու համար:
Նա այդ մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ «Բուչայում և Ուկրաինայի այլ վայրերում խաղաղ բնակիչների դաժան սպանությունների մասին» խոսելուց հետո։
Քննիչները կհամակարգեն իրենց աշխատանքը Ուկրաինայի գլխավոր դատախազի հետ։
Կիևի մերձակայքում գտնվող Բուչայի փողոցներում խաղաղ բնակիչների դիակների լուսանկարներն ու տեսանյութերը միջազգային ցնցում և վրդովմունք են առաջացրել: Կրեմլի արձագանքը կանխատեսելի էր՝ «ֆեյք», «բեմադրություն», «սադրանք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում