Արտաքին 4 տարի առաջ - 16:10 04-04-2022

ԵԽ-ն Բուչայում զանգվածային սպանությունների առնչությամբ հայտարարություն է տարածել

Եվրամիությունը «ամենավճռական կերպով դատապարտում է չարագործությունները, որոնք, ինչպես հաղորդվում է, կատարվել են ռուս զինվորականների կողմից (Ռուսաստանի) օկուպացրած մի շարք քաղաքներում, որոնք այժմ ազատագրվել են (ռուսական զորքերից)», ասվում է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ։

«Խաղաղ բնակչության շրջանում հսկայական թվով զոհերի, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման կադրերը ցույց են տալիս ագրեսիվ, դաժան պատերազմի իրական դեմքը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ։ Բուչայում և ուկրաինական այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային սպանությունները ներառվելու են վայրագությունների ցանկում, որ կատարվել են եվրոպական հողում»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

«Ռուսաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրում այս գազանությունների համար, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ նրանք վերահսկում էին այս տարածքը»,- հայտարարել է Եվրոպայի խորհուրդը։

«Ռազմական հանցագործությունների և այլ լուրջ խախտումների հեղինակները, ինչպես նաև դրանց համար պատասխանատու պետական ​​պաշտոնյաներն ու զինվորական հրամանատարները պատասխանատվության կենթարկվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի