Արտաքին 4 տարի առաջ - 18:13 01-04-2022

Ռուսական զորքերը գրավել են Իզյումը. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել Խարկովի մարզի շրջկենտրոն Իզյում քաղաքի վրա, հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը։

Իզյումի գրավման մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր դեռևս մարտի 24-ին, սակայն այդ ժամանակ Իզյումի իշխանությունները հայտարարել էին, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են։

Իզյումի բնակչությունը կազմում է ընդամենը 50 հազար մարդ, սակայն քաղաքը երկաթուղային կարևոր հանգույց է։

Ամենից շատ դիտված