Արտաքին 4 տարի առաջ - 09:42 01-04-2022

Քրդական կազմավորումներն ԱՄՆ-ի աջակցությամբ վերսկսում են նավթի արդյունահանումը Դեյր Էզ-Զորում․ Al Mayadeen

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDS) քրդական կազմավորումները սկսել են վերականգնել և վերաբացել վնասված նավթահորերը Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգում: Այս մասին հաղորդել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք պնդում են, որ Վաշինգտոնն օգնում է քրդերին տնտեսական բազա ստեղծել նավթի արդյունահանման և վաճառքի միջոցով։
Ըստ աղբյուրների, կոալիցիայի և SDS-ի կողմից վարձված մասնագետները վերանորոգման աշխատանքներ են իրականացնում «Կոնոկո» հանքավայրի տարածքում գտնվող մի քանի նավթահորերում: Մինչ այժմ նրանց հաջողվել է վերաբացել միայն մեկ հորատանցք, որի արդյունահանման հզորությունը կազմում է օրական մոտ հազար բարել, նշում է Al Mayadeen-ը։
Հեռուստաալիքի աղբյուրները նաև հայտնել են, որ SDS-ը նախատեսում է նավթի վաճառքից ստացված հասույթի մի մասը ուղղել քրդերի կողմից վերահսկվող տարածքում ապրող բնակիչների աջակցությանը: Դա, նրանց կարծիքով, կմեղմի տեղի բնակչության բացասական տրամադրվածությունը։
Սիրիական Հասաքա, Դեյր էզ-Զոր և Ռաքա նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արևելքում և հյուսիս-արևելքում, ներկայում վերահսկվում են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ը։ 2015թ․-ից ի վեր ԱՄՆ հրամանատարությունն ինը ռազմաբազա է հիմնել այս շրջաններում։ Դրանցից չորսը գտնվում են Դեյր էզ-Զորի նավթահանքերի մոտ, մնացած հինգը՝ հարևան Հասեք նահանգում։
Դամասկոսը ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը համարում է «որպես անօրինական բռնազավթում, որն ուղեկցվում է Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսների հափշտակմամբ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է