Արտաքին 4 տարի առաջ - 15:19 31-03-2022

Մոսկվայի արձագանքը Բիբիլովի նախաձեռնությանը՝ Հարավային Օսիան ՌԴ կազմի մեջ մտցնելու մասին

Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ մեկուկես ամսից կարելի է անցկացնել հանրաքվե, այսպես է ցույց տալիս միջազգային փորձը։ Այս մասին «Մոսկվա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը՝ մեկնաբանելով Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովի նախաձեռնությունը։

«Դա, իհարկե, կախված է հենց Հարավային Օսիայի օրենսդրությունից, այնտեղ, համենայնդեպս, գործում են նրանց օրենքները։ Մեկուկես ամիսն այն ժամկետն է, որի ընթացքում նման հարցերը կարող են ամբողջությամբ լուծվել՝ պահպանելով երկրագնդում գոյություն ունեցող բոլոր նորմերը, կանոնները, սկզբունքները, մոտեցումները, չափանիշները»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է