Արտաքին 4 տարի առաջ - 11:59 30-03-2022

Կադիրովն ասել է, որ «մտերիմ մարդկանց» է կորցրել ուկրաինական պատերազմում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ մտերիմ մարդկանց է կորցրել ուկրաինական պատերազմում։
«Ես կորցրել եմ շատ մտերիմ մարդկանց: Վիրավորները, ինչպես նաև այնտեղ կռվող տղաներն այսօր շատ անտրամադիր են, ես նրանց ասացի. «Բացարձակ մի անհանգստացեք, մենք թույլ չենք տա այդ շեյթաններին փախչել, մենք կոչնչացնենք նրանց»,- ասել է Կադիրովն իր Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Ավելի վաղ Կադիրովը միայն մեկ անգամ է խոսել ուկրաինական պատերազմին մասնակցող ծագումով չեչեն մարտիկների շրջանում կորուստների մասին: «Երկուսը զոհվել են, ևս վեցը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը