Արտաքին 4 տարի առաջ - 11:16 30-03-2022

Բելառուսն արգելել է երկրից մակարոնեղենի և ալյուրի արտահանումը

Բելառուսի կառավարությունը երեք ամսով արգելել է բրնձի, ձավարեղենի, տարեկանի և գարու ամբողջական ալյուրի, ինչպես նաև մակարոնեղենի արտահանումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությանը։
Նշվում է, որ այս միջոցը ներդրվել է այս մթերքների անբավարարությունը կանխելու, ինչպես նաև Բելառուսի պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ հրամանագիրը չի տարածվում ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների վրա։
Նաև արգելքը չի տարածվում Բելառուսի կառավարության որոշումների հիման վրա օտարերկրյա պետություններին միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով արտահանվող ապրանքների վրա։ Բացի այդ, որոշումը չի տարածվում ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս սկսվող և ավարտվող միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում տեղափոխվող ​​ապրանքների վրա։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար