Արտաքին 4 տարի առաջ - 10:16 30-03-2022

Ռուսաստանը Կիևից փոքրաթիվ զորքեր է հեռացրել, բայց չի նահանջել. Պենտագոն

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին մեկնաբանել է ռուսական կողմի Կիևի ուղղությամբ ռազմական գործողությունների կտրուկ կրճատման մասին հայտարարությունը։
«Վերջին օրվա ընթացքում Կիևից ռուսական ստորաբաժանումների տեղաշարժեր եղե՞լ են: Այո, կարծում ենք եղել են: (Այդ ստորաբաժանումների) թիվը մեծ չէ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին:
«Սակայն մենք կարծում ենք, որ սա վերատեղակայում է, ոչ թե իրական նահանջ, և մենք բոլորս պետք է պատրաստ լինենք և սպասենք ավելի մեծ հարձակման Ուկրաինայի այլ շրջաններում: Սա չի նշանակում, որ Կիևն այլևս սպառնալիքի տակ չէ»,- ընդգծել է նա:
Քիրբին նաև ասել է, որ Լեհաստանում գտնվող ամերիկացի զինվորականները «փոխգործակցում են» ուկրաինացիների հետ զենք փոխանցելու հարցում, բայց, ըստ նրա, անհնար է դա «դասական իմաստով» վարժանք անվանել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում