Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:51 14-01-2026

Կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկանների դիմաց շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Դեռևս դեկտեմբերի 17-ի իմ հարցազրույցում ես կանխատեսել էի, որ սիրիացի մարդասպան վարձկաններին հետ են վերադարձնելու ու դիմացը շատ փոքրաթիվ գերիներ են ազատ արձակելու։

Ես շատ ուրախ եմ մեր չորս հայրենակիցների ազատ արձակման ու հայրենիք վերադառնալու առթիվ, առավել ևս, որ նրանցից երկուսն ունեին լուրջ առողջական խնդիրներ։ Բարով են վերադարձել։

Բայց ես պնդում եմ, որ եթե իշխանության գտնվողները լինեին կամային հատկանիշներով օժտված ու մի քիչ վերլուծական ունակություններ ունեցող բանակցողներ, մենք կունենայինք բոլոր գերևերված հայրենակիցների վերադարձ։

Հարց տվեք՝ եթե այդ երկու սիրիացիները այդքան կարևոր էին Ադրբեջանի համար, ուրեմն նրանք գիտեին բաներ, որոնք կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Այդ ամենի դիմաց նվազագույնը կարելի էր ստանալ մեր բոլոր հայրենակիցների վերադարձը, և վերջնական փակել այս թեման․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը