Արտաքին 4 տարի առաջ - 20:44 29-03-2022

ՌԴ պատգամավորը կոչ է արել հարվածել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին

Նախօրեին Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել պատժել Ադրբեջանին ռուս խաղաղապահներին չենթարկվելու համար։

«Մեր ՊՆ-ից ասացին, որ իրենց հետ խոսելուց հետո նրանք նահանջել են։ Բայց Բաքուն պաշտոնապես հայտարարեց, որ իրենք ոչ մի տեղ չեն գնացել զբաղեցրած տարածքներից։ Ուստի ագրեսիայի այս քաղաքականությունն իրական վտանգ է ներկայացնում։ Սա պետք է պատժվի խիստ և միանշանակ։ Ինչո՞ւ է մեզ պետք Ադրբեջանի նավթարդյունաբերությունը. մենք դրա կարիքը չունենք, այն չափազանց խոցելի է: Եթե ​​մարդիկ խոսքերը չեն հասկանում, հավանաբար ստիպված կլինեն հասկանալ գործերը: Եթե ​​մենք դա չանենք, մենք չենք լինի»,- ասել էր նա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր մեկնաբանել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի սկանդալային հայտարարությունը։

Նա Դելյագինին հորդորել է զսպել հույզերը և «զերծ մնալ Ադրբեջանի դեմ ոչ բարեկամական հայտարարություններից»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է