Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:24 26-03-2022

Երբ Արցախում հումանիտար աղետ է և պատերազմից 5 է պակաս, դա Եվրոպային ընդամենը լայթսի մեջ մտահոգում է

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ պատերազմից հինգ է պակաս, իսկ կոլեկտիվ Եվրոպային մտահոգում է Նավալնու դեմքի գույնը,

արցախցիներն արդեն չեն խոսում գազ չլինելուց։ Դա այլեւս դարձել է անկարեւոր։

Ավելի մեծ վտանգ կա՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը դեպի Քարագլխի դիրքեր, որտեղից նրանք հրաժարվում են վերադառնալ ելման դիրք։

Եռակողմ պայմանավորվածությամբ, հայկական կողմը, որպես Ադրբեջանի հետ խաղաղության Դանկո, հայելային հետ է քաշել հայկական զորքն, իսկ թուրքը, ինչպես միշտ՝ «քցել» է։

Հենց այս պահին էլ Փառուխից-Քարագլուխ հատվածում լարվածությունը մեծ է։

Հայաստանի իշխանությունը պրոբլեմը կլասիկ ժանգլյորությամբ գցում է ռուսի ջեբը, իսկ հանրային եթերով երեկ Քոչարյան Անդրանիկը մուննաթ էր գալիս, թե ինչո՞ւ ռուսները չեն կրակում թուրքի վրա։

Արդեն ունենք 15 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է եւ, ցավոք, երեք զոհ։

Իրավիճակը սա է։

Կոլեկտիվ Եվրոպան թքած ունի Արցախում հումանիտար ճգնաժամի ու արդեն նաեւ նոր պատերազմի հնարավորության վրա։ Նրանք պարզապես անհանգստանում են ու պարզապես անհանգստացած կոչեր են անում։ Ես հումանիստ մարդ եմ ու ինձ համար ցավ է թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի մարդու մահը։

Բայց երբ կոլեկտիվ Եվրոպան իր թոքերն է պատռում եւ Ուկրաինայի համար պատրաստ է խարակիրիների, իսկ մեր հայրենակից Շերը ուկրաինացի երեխաներ է ուզում տանել իր տուն, ես օբյեկտիվ հարցեր ունեմ կոլեկտիվ Եվրոպային։

Իսկ Արցախում ապրող երեխան եւ զինվորը, ում սպանում են ՆԱՏՕ-ի անդամ պետության բայրաքթարով, ինչ-որ ուրիշ արյան խումբ ունի՞, որ վախենում եք խոսել։ Թե՞ ռուսական գազի ու նավթի փոխարեն ադրբեջանական նավթի ասեղին նստելու ալտերնատիվը ձեր խղճի կլապանները փակել է, որովհետեւ դուք սովոր չեք կենցաղային դիսկոմֆորտի։

Արդեն բենզինի ու ձեթի գների դեմ համաեվրոպական բողոքի ընդվզումներ են սկսել։

Վերջերս Եվրոպայի խորհրդի քաղաքական խմբերից մեկում բրիտանացի մի տիկին առաջարկեց քննարկել ՌԴ դատարանում Նավալնու դեմքի հիվանդագին գույնը, ինչը տիկնոջը խիստ մտահոգել էր։

Բայց երբ Արցախը մեռնում է հումանիտար ճգնաժամից ու նոր պատերազմի վտանգից հինգ է պակաս՝ դա կոլեկտիվ Եվրոպային ընդամենը լայթսի մեջ մտահոգում է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ