Արտաքին 4 տարի առաջ - 14:52 26-03-2022

Ռուսական զորքերը չեն պատրաստվում գրոհել Կիևը. ամերիկյան հետախուզություն

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողների հետ զրույցում խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին (զրույցին մասնակցել է BBC-ն, զրույցը տեղի է ունեցել անանունության պայմանով, Վարշավայում)։ Նրա խոսքով՝ Կիևի մերձակայքում գտնվող ռուսական զորքերը չեն պատրաստվում գրոհել Ուկրաինայի մայրաքաղաքը։

Ըստ նրա ներկայացրած փաստերի՝ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն արձակել է 1250 հրթիռ, ռուսական ռազմական ինքնաթիռները սկսել են ավելի հաճախ թռչել՝ օրական կատարելով մինչև 300 թռիչք: ԱՄՆ իշխանությունները հաստատում են ուկրաինական պնդումներն այն մասին, որ ռուսական տանկեր տեղափոխող նավը ոչնչացվել է Բերդյանսկ նավահանգստում: Կիևի մերձակայքում գտնվող Մակարով գյուղի համար մարտերը շարունակվում են: Ռուսական զորքերը Խարկովի վրա հարձակման ժամանակ առաջ չեն շարժվել: Ռուսական զորքերը կանգնել են Նիկոլաևից 15 կիլոմետր հեռավորության վրա, նրանք փորձում են կտրել Նիկոլաևը Ուկրաինայի աջակցությունից: Ռուս զինվորականները կարողացել են ճեղքել Իզյումի պաշտպանությունը և առաջ շարժվել դեպի Դոնբասի հարավ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի