Արտաքին 4 տարի առաջ - 22:12 10-05-2022

Պուտինը պատրաստվում է Ուկրաինայում երկարատև պատերազմի. ԱՄՆ հետախուզություն

Ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Ուկրաինայում ձգձգվող հակամարտության, որի ընթացքում նա դեռ ակնկալում է հասնել Դոնբասից դուրս նպատակների։

Երեքշաբթի ԱՄՆ Սենատի զինված ծառայությունների կոմիտեում ունեցած ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

Արևելյան Ուկրաինայում ռազմական ջանքերը կենտրոնացնելու Պուտինի որոշումը, հավանաբար, ժամանակավոր քայլ է նախաձեռնությունը վերականգնելու համար: Հնարավոր է, որ Ռուսաստանի ղեկավարը նպատակ ունի մեծացնելու ցամաքային միջանցքը՝ Դոնբասի շրջաններից մինչև Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետություն։ Հաջորդ ամիսների ընթացքում հակամարտության հետագիծը կարող է դառնալ ավելի անկանխատեսելի և պոտենցիալ աճող, Հեյնսի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը:

Ըստ գործակալության՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սքոթ Բերիերն ասել է, որ Ուկրաինայում ռուսական ձախողումները կարող են թուլացնել իշխանությունը Մոսկվայում, բայց միևնույն ժամանակ կհանգեցնեն նրան, որ Ռուսաստանի ղեկավարությունն ավելի համառ հակադրվի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին: Բացի դրանից՝ կարող են ավելի հաճախ հնչել միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ, կարծում է Բերիերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում