Արտաքին 4 տարի առաջ - 13:54 26-03-2022

ՑԵՌՆ-ը դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ

Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (CERN) դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
CERN-ի անդամ 23 երկրները որոշել են կասեցնել կազմակերպության գիտնականների մասնակցությունը Ռուսաստանում կամ Բելառուսում տեղակայված հաստատությունների բոլոր գիտական ​​կոմիտեներին և չեղարկել այդ հաստատությունների հետ համատեղ բոլոր միջոցառումները։ CERN-ը նաև դադարեցնում է համագործակցությունը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, որը տեղակայված է Մոսկվայի մարզի Դուբնա քաղաքում։
Հայտարարության մեջ ասվում է, որ CERN-ի անդամ երկրները դատապարտում են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք, ինչպես նաև դատապարտում են այն կառույցների հայտարարությունները, որոնք աջակցել են այդ ներխուժմանը։
Մարտի 8-ին կազմակերպության խորհուրդը որոշում է կայացրել մինչև հետագա ծանուցումը կասեցնել Ռուսաստանի համար դիտորդ երկրի կարգավիճակը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին