Արտաքին 4 տարի առաջ - 14:14 26-03-2022

Tiffany ընկերությունը հրաժարվել է ռուսական ադամանդների գնումից

Ամերիկյան ոսկերչական Tiffany & Co ռիթեյլերը հրաժարվել է ապրանքներ գնել Ռուսաստանից՝ Ուկրաինա զինված ներխուժման պատճառով։ Այս մասին հաղորդում է Marketwatch-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչի հայտարարությանը։

«Tiffany»-ն դադարեցրել է Ռուսաստանից բոլոր չմշակված ադամանդների, ինչպես նաև ռուսական ծագման ադամանդների գնումները՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք հղկվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Մարտին ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանում հղկված ադամանդների ներմուծումը, սակայն չէր սահմանափակել ռուսական արտադրանքի հիմնական մասը, որոնք հղկվում են Հնդկաստանում: