Արտաքին 4 տարի առաջ - 22:27 25-03-2022

Բայդենը Լեհաստանում ամերիկացի զինվորների հետ պիցցա է կերել. տեսանյութ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորականների հետ, որոնք գտնվում են Լեհաստանի Ժեշուվ քաղաքում, հայտնում է CNN-ը։

«Ես պարզապես ուզում էի ձեզ այցելել և շնորհակալություն հայտնել: ...Դուք աշխարհի լավագույն մարտունակ ուժն եք համաշխարհային պատմության մեջ»,- ասել է Բայդենը զինվորականներին: Հետո նրանց հետ պիցցա է կերել, որոշ զինվորներ զրուցել են նրա հետ ու լուսանկարվել։