Արտաքին 4 տարի առաջ - 13:22 25-03-2022

Ռադան ողջունում է Արցախում Ադրբեջանի գործողությունները

Ուկրաինայի Գերագույն Ռադան թվիթերյան էջում ողջունել է Ադրբեջանի գործողություններն Արցախում։

«Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից»,-ասվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի Թվիթերի էջում։
Մի քանի ժամ անց Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան էջից հեռացվել է վերոնշյալ գրառումը։