Արտաքին 4 տարի առաջ - 18:00 24-03-2022

ԱՄՆ-ը պատժամիջոցները տարածել է նաև ՌԴ ԿԲ-ի ոսկու վրա

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնել է գործող պատժամիջոցները Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկով ցանկացած գործառնությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տասնյակ պաշտպանական ձեռնարկությունների և Պետդումայի 328 պատգամավորների նկատմամբ։ ԱՄՆ-ի նոր սահմանափակումները տարածվել են 48 ռուսական ձեռնարկությունների վրա։ Նրանց կմերժեն տրամադրել արևմտյան տեխնոլոգիաներ և ֆինանսական ռեսուրսներ։