Ներքին 4 տարի առաջ - 10:55 24-03-2022

Պետությունը ոչ մի հարց չի կարում լուծի․ Հայաստանում հեղուկ գազի ծավալները կրկին պակասել են

Հայաստանում կրկին հեղուկ գազի դեֆիցիտ է առաջացել։

Oragir.news-ի խմբագրություն են ահազանգելի մի խումբ քաղաքացիներ՝ նշելով, որ եւ Երեւանի եւ մարզերի մի քանի լցակայաններում են եղել, սակայն հեղուկ գազ չի եղել։

«Երեւանում եւ Երեւանին մոտ մարզերում մի քանի կետերում ենք եղել՝ մեկս մեքենան էինք ուզում լիցքավորել, մյուսը՝ տանն այդ գազն է օգտագործում,բայց հեղուկ գազ չկա։ Հարցնում ենք՝ երբ է լինելու, ասում են՝ չգիտենք, սպասում ենք, թե երբ կբերեն։ Էս պրոբլեմի առաջ մենք մի տարի ա կանգնած ենք, մի քանի ամիս հեղուկ գազ լինում ա, մի քանի ամիս՝ չի լինում։ Հիմա ես ի՞նչ անեմ, մեքենաս չվարե՞մ, որն իմ տունն ա պահում, թե ի՞նչ։ Պետությունը ոչ մի հարց չի կարում լուծի, քաղաքի մի ծայրում կա հեղուկ գազ, ես մյուս ծայրում եմ, դրա համար պետք ա բենզինով հասնեմ քաղաքի ծերը, որը գազ լցնեմ։ Տենց տենց ա, էլի բենզին կքշեմ»։

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ լցակայաններից մեկում իրեն հայտնել են, որ պատճառը եղանակային պայմաններն են․ «Ինձ ասեցին՝ քնաի որ Իրանից ենք բերում հեղուկ գազը ու Հայաստանի ոլորաններում ահռելի ձյուն կա կուտակված, դրա համար էլ չեն կարում ներկրեն»։

Հիշեցնենք, որ անցած տարվանից Հայաստանում հեղուկ գազի խնդիր կա, պարբերաբար այն չի ներկրվում, իսկ սպառողները կանգնում են խնդրի առաջ։ Մեկ տարվա ընթացքում այս տեսակի գազի գինը պարբերաբար բարձրացավ, հիմա՝ 320 դրամի սահմաններում է։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում