Արտաքին 4 տարի առաջ - 18:49 23-03-2022

Վերին Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Կազբեկի մունիցիպալիտետով վրաց-ռուսական սահման տանող կենտրոնական մայրուղու երթևեկությունն ամբողջությամբ բաց է, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մեկ օրից ավելի փակ է երթևեկությունը՝ առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսքի վտանգի պատճառով։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, այսօր հաջողվել է մաքրել ճանապարհը, որից հետո այն բացվել է ինչպես մարդատար մեքենաների, այնպես էլ կցորդներով ու կիսակցորդներով մեքենաների համար։

Միաժամանակ, կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցները և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսները միակողմանի ռեժիմով կերթևեկեն թունելներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը